|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ֆիննական Acker Merrall & Condit աճուրդի տունը վաճառել է աշխարհի ամենահին շամպայնի երկու շիշ, որոնք հայտնաբերվել են Ալանդական կղզիների մոտակայքում 1825 թվականին նավաբեկված նավում:
Լեգենդար Veuve Clicquot («Այրի Կլիկո») շամպայնի մեկ շիշը վաճառվել է 30 հազար եվրոյով, երկրորդը` արդեն գոյություն չունեցող Juglar գինեգործական ֆիրմայի արտադրանքը` 24 հազար եվրոյով: Երկուսն էլ գնել է մի սինգապուրցի, որը գինիների մեծ հավաքածու ունի. տեղեկացնում է mignews.com-ը:
Աճուրդի ժամանակ վաճառվել է նաեւ խորտակված նավից հանված սպիրտային խմիչքների 40 շիշ, յուրաքանյուրի գինը գերազանցել է 1000 եվրոն:
Ի դեպ, շամպայնի փորձագետ Ռիշար Ժոլին, որն օգնել էր նույնականացնել վաճառված շշերը, ասել է. «Դա ամենալավ համը չէր, որ կյանքումս փորձել էի: Երկու համն էլ շատ յուրահատուկ էին` սնկի եւ կաշվի բույրով»: