Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր ավարտվում է ԱԺ հինգերորդ նստաշրջանը, և հավանաբար, հունիսի 18-ին կգումարվի արտահերթ նստաշրջան:
Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` ասելով, որ երեկ Հայաստանի խորհրդարանում անթույլատրելի բան է տեղի ունեցել, երբ ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովը հայ-ռուսական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել Հայաստանի, հայ ժողովրդի և հայ նահատակների հասցեին:
«Ես կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է Դմիտրի Կիսիլյովին ՀՀ տարածքում պերսոնա նոն գրատա` անցանկալի անձ հայտարարելու մասին հայտարարի: Խստորեն դատապարտում եմ նաև նիստին ներկա ԱԺ պատգամավորների պահվածքը, որոնք չեն գտնվել անհրաժեշտ բարձրության վրա: Հայաստանը բոլոր օտարերկրացիներին պետք է հստակ ուղերձ հղի, որ նման պահվածք ունեցող յուրաքանչյուր օտարերկրացի արժանանալու է հստակ հակահարվածի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ բոլորը պետք է մտածեն, որ Հայաստանը, հայոց լեզուն բարձրագույն արժեքներ են, և եթե նման իրողություններ կան, պետք է փորձել տեսնել, թե ինչի հետ է կապված այդ ամենը: