Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆեյսբքուքյան օգտատեր Ստեփան Դանիելյանը գրում է. «Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում, այսինքն անցանկալի անձ, իսկ նրա հետ համագործողները ապագայում կհամարվեն կոլաբորացիոնիստներ՝ համագործողներ:
Այս տենդենցը վաղուց էր զգացվում, սակայն հիմա ակնհայտ դրսևորումներ է ստանում:
Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պահպանողական կառույցներ են և ունեն ներքին վարվելակերպ ու ավանդույթներ: Դա լավ է, թե վատ, տվյալ պահին էական չի, դա այդպես է:
Ինչ վերաբերվում է զինված ուժերին, ապա այնտեղ ևս Նիկոլը օտար տարր է: Դա զգալով Նիկոլը փորձում է հեղինակազրկել այդ կառույցները՝ գոնե ղեկավար կազմին, ինչն ավելի է խորացնում փոխադարձ անվստահությունը:
Սակայն կա իրականություն, որի հետ և՛ Նիկոլը, և՛ ուժային կառույցները ստիպված են համակերպվել ու հարմարվել միմյանց գոյությանը: Այսինքն, այդ կառույցներում պետք է լինեն Նիկոլի հետ բանակցողներ, որի դերը կատարում են (կամ՝ էին) այդ կառույցների ղեկավարները։ Հիմա իրավիճակ է փոխվում և եթե այդ կառուցների ղեկավարներ նշանակվեն "դրսից" մարդիկ, ապա Նիկոլը մնում է առանց "բանակցողների"։ Իր մարդկանց նշանակելով այդ կառույցների ղեկավարներ, ինքն կորցնում է այդ կառույցների վրա ուղղակի վերահսկողությունը՝ կառույցները վերահսկողների հետ ուղիղ կապը, դրանով անվստահության մթնոլորտն տեղափոխելով այդ կառույցների ներսը։
Հետաքրքիր է, թե դրանից ինչ կստացվի».