|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ»-ը մի շարք քաղաքացիներից պարբերաբար դժգոհություններ է ստանում Երևանում գործող համակարգչային խանութ-սրահների գործունեության վերաբերյալ:
Դրանց թվում են նաև «Այ թի մաստեր» և «Ռիչ քոմփյութերս» համակարգչային սրահները: Պարզվում է՝ ընկերությունը գովազդում է, թե յուրաքանչյուր ոք կարող է ընկերություն դիմել և առանց աշխատանքային համապատասխան տեղեկանքի ապառիկ գնումների ձևակերպումներ անել, սակայն քաղաքացին սրահում բախվում է իրականությանը. Ապառիկ ձևակերպելու համար պետք են նաև լրացուցիչ այլ փաստաթղթեր, մասնավորապես՝ աշխատանքի վայրից տեղեկանք, վարկային պատմություն, կանխավճար, ինչի մասին գովազդում սպառողին չի տեղեկացվում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանի հետ: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովում վարչական վարույթ է Հարուցվել «Ռիչ քոմփյութերս» ընկերության հանդեպ, և առաջիկայում կկայացնի իր որոշումը:
Սպառողին մոլորեցնելը պատժելի է, և առավելագույն պատժի չափը կազմում է ընկերության տարեկան հասույթի 1 տոկոսը: