կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-31 15:46
Քաղաքական

Ո՞ւր է Տարոն Մարգարյանը. Նիկոլ Փաշինյանը` փոխքաղաքապետին

Ո՞ւր է Տարոն Մարգարյանը. Նիկոլ Փաշինյանը` փոխքաղաքապետին

ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են «ՀՀ 2012թ. Պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

 

Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Երեւան քաղաքի եկամուտների եւ ծախսերի կատարողականը, ինչպես նախորդ անգամ, կրկին ներկայացնում էր Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Արեյանից հետաքրքրվեց, թե որտե՞ղ է քաղաքապետ Տարոն Մարգարյանը. նրա բացակայությունը, այս էլ երկրորդ անգամ, անհասկանալի է: ՀԱԿ պատգամավորը նշեց, որ բյուջեի կատարողականը շատ կարեւոր է, քննարկման ժամանակացույցը դեռ մեկ ամիս առաջ է ստորագրված եղել, եւ պետք է փաստաթղթում նշված պատկան մարմինները ներկա լինեն:

 

Փոխքաղաքապետը հայտարարեց, որ Տարոն Մարգարյանը բացակայում է հարգելի պատճառով` այդպես էլ չասելով, թե որն է այդ հարգելի պատճառը: «Երեւանի քաղաքապետը որեւէ առիթ եւ պատճառ չունի` խուսափելու համար բյուջետային քննարկումներին մասնակցելուց»,- հայտարարեց Կամո Արեյանը: