Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր կառավարության նիստից հետո, երբ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը դուրս էր գալիս շենքից, նրան մոտեցավ մի կին և սկսեց գոռալ, որ եթե իր խնդիրը չլուծվի, ինքը կառավարության շենքի առջեւ ինքնահրկիզվելու է: Yerkir.am-ի թղթակիցը հետաքրքրվեց կնոջից, թե ի՞նչ խնդիր ունի: Կինը` Գոհար Հովհաննիսյանը, բենզինի տարան ձեռքին, լաց լինելով, պատասխանեց. «Գնացեք բոլորդ, ոչ մեկիդ չեմ ուզում տենամ, որ ես խնդիր ունեի, ոչ մեկդ չկայիք»:
Կամո Արեյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խնդիր կա: «Մասնավորի հետ է կապված խնդիրը, կփորձենք լուծում տալ»,- ասաց փոխքաղաքապետը:
Մինչ այդ կինը շարունակում էր գոռգոռալ, որ իրեն դուրս են հանում իր տարածքից: Կնոջը հանգստացնելու համար Կամո Արեյանը զանգահարեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին` խնդրելով ընդունել նրան: Կինը կրկին սպառնաց. «Եթե խնդիրս չլուծեք, կտենաք` ինչ եմ անելու»: