|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ԱԺ անցած քառօրյայի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշել էր, որ եթե չլինեին Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահը, ոստիկանությունն ու բանակը, ՀՀԿ-ն ձայն չէր ստանա, «դալաններում» էլ, օրինակ, Աշոտյանին ու Թովմասյանին կծեծեին:
Այսօր ԱԺ-ում լրագրողների խնդրանքով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձավ այդ հայտարարությանը: «Ես ցավում եմ, որ ԱԺ-ում ինտելեկտուալ պատգամավորներից մեկը ուժի դիրքերից է խոսում: Դեռ տասներկու տարի առաջ, երբ ոչ ոք ինձ չէր սատարում, ես իմ ընտրատարածքում այնքան ձայն եմ հավաքել, որ ինքը ընդհանրապես որեւէ ընտրատարածքում այդքան ձայն երբեւէ հավաքե՞լ է, թե՞ ոչ: Թող հետեւի` այն տեղամասերում, որտեղ ինքն է քվեարկում, իր կուսակցությունը որքան է ստացել, եւ իմ կուսակցական դառնալուց հետո այդ տեղամասում իմ կուսակցությունը որքան է ստացել»,- հայտարարեց Թովմասյանն ու հեռացավ: