|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Օրենքի նոր նախագծով` որեւէ մեկը փաստաբանների պալատից փաստաբաններին արտոնագիր տրամադրելու լիազորությունը չի վերցնում, եւ Արդարադատության նախարարությունը որեւէ կերպ չի մտնելու այդ ոլորտ: Այսօր լրագրողներին ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա հասկանալի է համարում փաստաբանների բողոքը` յուրաքանչյուր ամիս փաստաբանի լիցենզիայի համար լրացուցիչ հինգհազարական դրամ վճարելու կապակցությամբ:
«Որովհետեւ աշխարհում դուք որեւէ երկիր չեք գտնի, որտեղ ինչ-որ մեկից ավելի շատ փող ուզեն, եւ ինքը չդժգոհի: Այսինքն` այս առումով, չասեմ տեղին է, ինձ համար հասկանալի է: Բայց այդ գումարներն ուղղվում են իրավաբանական օգնություն ցուցաբերելուն: Այն, որ դրանով փորձում են բյուջե լցնել, այո’, ամբողջ աշխարհում էլ հարկերի միջոցով փորձում են բյուջե լցնել: Ես այստեղ որեւէ բան չեմ տեսնում»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Արդարադատության նախարարը անդրադարձավ նաեւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում քննարկված հարցերին, մասնավորապես` նախագահի թեկնածուներին ներկայացվող` «նստակյացության ցենզը» հանելու մասին քննարկումներին: Հրայր Թովմասյանը շեշտեց` կոնկրետ այդպիսի առաջարկություն ստացվել է ոչ թե նախագահի կամ նախագահականի կողմից, այլ` ԷԱՀԿ ԺՄԻԳ-ից:
«Բայց որեւէ քննարկում դրա վերաբերյալ չի եղել: Որովհետեւ բոլոր հարցադրումները, որ կատարել էր ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը, վերաբերում էին սահամանադրական փոփոխություններին: Այսինքն` մեզ մոտ «նստակեցության ցենզն» ընդհանրապես սահամանված է սահամանդրությամբ, եւ այդ հարցը դրվել է մի կողմ: Այս պահին Վիգեն Սարգսյանն ընդամնեը այդ հարցերը փոխանցել է այն մարմնին, որն իրավասու է զբաղվել դրանցով»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նա նշեց, որ անձամբ ինքը` թե’ իր դիսերտացիոն աշխատություններում, թե’ դրանից հետո իր հրապարակային ելույթներում ու հրապարակումներում դեմ է արտահայտվել «նստաակյացության ցենզը» հանելուն: Բայց, նախարարը պարզաբանեց, որ հանձնաժողովը կքննարկի դրանք, ինչպես ցանկացած առաջարկություն, որը կլինի:
Հրայր Թովմասյանը անդրադարձավ նաեւ Հայաստան-ԵՄ եւ Հայաստան-ՄՄ ամհամատեղելիությանն ու նշեց, թե առաջիկայում կտեսնենք` հնարավո՞ր է համատեղությունը, թե՞ ոչ:
Իսկ համաներմանն առնչվող հարցերի վերաբերյալ էլ Հրայր Թովմասյանն ասաց, թե նախաքննության փուլում գտնվողները կարող են հրաժարվել համաներումից, ու դատաքննությունը կշարունակվի ու կհասնի իր տրամաբանական ավարտին, իսկ օրինական ուժի մեջ մտած դատավճիռների դեպքում չեն կարող հրաժարվել համաներումից: