Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ ԳՄ-ի` երեկ կայացած նիստում որոշվել է, որ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին ԱԺ ՀՅԴ խմբակցությունում կփոխարինի Միքայել Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Միքայել Վաղինակի Մանուկյանի կենսագրականը
Ծնվել է 1967թ. ապրիլի 10-ին Երեւանում:
1986թ. ավարտել է Երեւանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձեւավորում ֆակուլտետը: Նկարիչ:
2006 թ. ավարտել է պետական մանկավարժական ինստիտուտը:
1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան ազատամարտի սկզբից մասնակցել է պատերազմական գործողություններին:
1992-2002թթ. աշխատել է «Երկիր» օրաթերթում` որպես թղթակից, 2002թ.` ՀՅԴ Գերագույն մարմնում` կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու:
Պարգեւատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան» եւ ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով:
2002-2007թթ. և 2010-ից մինչ օրս ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահն է:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով` ՀՅԴ կուսակցությունից::
Ամուսնացած է, ունի երեք երեխա: