Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Եզրափակիչ դուրս գալու համար Լոնդոնի «Արսենալ»-ը կմրցի իսպանական «Ատլետիկո»-ի հետ, իսկ ֆրանսիական «Մարսել»-ի մրցակիցը կլինի ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգ»-ը:
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 3-ին: