|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թենիսի Ցինցինատիի «Մասթերս» մրցաշարի կանանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են: Նյու Յորքում ընթացող մրցաշարի կանանց մենախաղի կիսաեզրափակիչում կմրցեն Էլիս Մերտենս-Նաոմի Օսակա, Յոհանա Կոնտա-Վիկտորիա Ազարենկո զույգերը:
Տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի էին ավել վաղ: Միմյանց դեմ կմրցեն Ցիցիպաս-Ռաունիչ, Զոկովիչ-Բաուտիստ-Ագուտ զույգերը:
Նախապես այս մրցաշարը պետք է անցկացվեր ամերիկյան Ցինցինատի քաղաքում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով կազմակերպիչներն այն տեղափոխել են Նյու Յորք: