|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆրանսիական Նիոն քաղաքի ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հանդիպումների վիճակահանությունը:
Վիճակահանության ընթացում` Չեմպիոնների լիգայի ութ ուժեղագույն թիմերը բաժանվեցին զույգերի.
«Մալագա» - Դորտմունդի «Բորուսիա»
Մադրիդի «Ռեալ» - «Գալաթասարայ»
«ՊՍԺ» - «Բարսելոնա»
«Բավարիա» - «Յուվենթուս»
Քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները նախատեսված են ապրիլի 2-ին և 3-ին, պատասխան խաղերը` ապրիլի 9-ին և 10-ին:
Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ կանցկացվեն նաև կիսաեզրափակիչ հանդիպումների վիճակահանություն:
Վիճակահանության արարողությունը անցկացրին ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանիտոն, ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի տնօրեն Ջորջիո Մարկետտին, ՉԼ-ի եզրափակիչ հանդիպման դեսպան Սթիվ Մակմանամանը ր Եվրալիգայի եզրափակչի դեսպան Պատրիկ Կլյուվերտը: