|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մոսկվայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները ձերբակալել են սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների, ովքեր փորձել են ակցիա իրականացնել Պետդումայի պատերի մոտ:
Ըստ Интерфакс-ի` ժամեր առաջ երկու աղջիկ փորձել են պաստառներ պարզել ու ակցիա անցկացնել ընդդեմ հոմոֆոբիայի: Անմիջապես նրանց է մոտցել մի տղամարդ ու ապտակել աղջիկներից մեկին: Երեքն էլ ձերբակալվել են ոստիկանների կողմից: Առաջին խմբի ձերբակալությունից հետո մի քանի րոպե անց Պետդումային մոտեցել են եւս մի քանի աղջիկներ: Նրանց նույնպես ձերբակալել են:
Ներկա պահին Պետդումայի շենքի մոտ հավաքվել են տարբեր ԶԼՄ-ների մոտ 50 լրագրողներ: Շենքի մոտ հերթապահում են ոստիկաններ եւ հատուկջոկատայիններ: Ըստ Интерфакс-ի` այս պահին ձերբակալված է մոտ 10 միասեռական եւ նրանց հակառակորդներ: