|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
«Կալվածքներ ունենք, որ չգիտենք, թե դրանց հետ տարիներով ինչպես են վարվել: Եկեղեցական վարչությունները գույքը տնօրինել են` ինչպես ցանկացել են: Շատ տարածքներ վարձով տրվել են գիշերային ակումբների»,- ասում է հայր սուրբը ու հավելում, որ մինչ իր նշանակումը առաջնորդարանի տակ գեյ-ակումբ է գործել: Ու երբ հարցրել է, թե ինչու են նման «կառույցի» տվել եկեղեցու տարածքը, ստացել է հետեւյալ պատասխպանը. «Աղվոր դրամ կբերե»:
«Ես ասացի` վայել չէ, որ գեյ-ակումբ լինի մեր եկեղեցական տարածքում, իրենք պնդում են` աղվոր դրամ կբերե: Ես իրենց բացատրում եմ` սիրելիներ, աղվոր դրամ կբերե նաեւ նարկոբիզնեսը, զենքի բիզնեսը, բայց ախր մենք եկեղեցի ենք, ինձ ասում են` ոչ»: Աբգար վարդապետը զարմացած է. «Բուլղարիայում մի տեսակ սովետական էլեմենտները շատ են: 20 տարի անցել է, բայց մարդիկ դեռ մեկը մյուսի վրա «դանոս» են գրում, իրար դատի տալիս»: