|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ստամբուլում ոստիկանները գեյ-շքերթից բերման են ենթարկել 19 մարդու, այդ թվում` Բունդեսթագի պատգամավորի եւ Գերմանիայի եւս 2 քաղաքացու:
Պատգամավոր Ֆոլկեր Բեկը Reuters-ին ասել է, որ ոստիկանները նախ իրենց փորձել են Թաքսիմ հրապարակից ստիպողաբար նստեցնել տաքսի, ապա որոշ ժամանակով պահել են իրենց մոտ: Գերմանացի պատգամավորը տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ իրեն ասել են, որ եթե ցանկանում է մամուլի ներկայացուցիչների հետ շփվել, ապա միայն իր երկիր վերադառանլուց հետո, մինչդեռ Գերմանիայում թուրքերը կարող են բացահայտ արտահայտել իրենց քաղաքական կողմնորոշումները:
Նշենք, որ Ստամբուլում ոստիկանները գեյ-շքերթի մասնակիցների դեմ արցունքաբեր գազ ու ջրցան են կիրառել: