Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-07-07 10:57
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. Հայ-թուրքական գեյ շքերթ

ԺԱՄԱՆԱԿ. Հայ-թուրքական գեյ շքերթ

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի վերջին համարի տեղեկատվությամբ` հունիսի 20-26-ը Ստամբուլում անցկացվել է նույնասեռականների, լեսբուհիների, բիսեքսուալների, տրանսվեստիտների ու տրանսսեքսուալների (LGBTT) «Ինքնասիրության շաբաթ» միջոցառումը, որի ընթացքում նրանք բողոքել են իրենց հանդեպ կիրառվող խտրականության դեմ եւ պաշտպանել իրենց իրավունքները:

Միջոցառմանը մասնակցելու համար Թուրքիայի տարբեր շրջաններից ու արտասահմանից Ստամբուլ են մեկնել LGBTT-ի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Հայաստանյան մասնակիցների թվում նշվում են Queering Yerevan կազմավորման անդամները, ինչպես նաև PINCET փանք-ռոք խումբը։ Վերջինս հունիսի 24-ի երեկոյան համերգ է տվել Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Radio Live-ում, որին ինտերակտիվ հեռարձակմամբ հետևել են Երևանի կենտրոնում գտնվող Do It Yourself (D.I.Y) ակումբում։ 

D.I.Y-ի սեփականատեր և PINCET փանք-ռոք խմբի հիմնադիր Ցոմակ Օգան և խմբի անդամներից Ժենյա Ազատցյանը ստամբուլյան այցի շրջանակներում այցելել են «Ակօս» թերթի խմբագրություն։ Այնտեղ նրանք նշել են, որ ներկայումս Երևանում նմանատիպ միջոցառում անցկացնելը շատ հեռավոր երազանք է։ Հայաստանը հիմնականում խիստ երկիր է, ոստիկանությունը մեծ ազդեցություն ունի։ Եթե Երևանում նման միջոցառում անցկացվի, ապա դեպքի վայրում միջոցառման մասնակիցներից շատ ոստիկաններ կհայտնվեն։

Հայաստանի LGBTT-ները Ստամբուլի նման չեն կարող դուրս գալ փողոցներ՝ իրենց իրավունքների պաշտպանության համար։ Ավելին, նրանցից շատերը չեն ցանկանում բարձրաձայնել իրենց սեռական ուղղվածության մասին՝ վախենալով աշխատանքը կորցնելուց, հալածանքների ենթարկվելուց, ընտանիքի կողմից մերժվելուց և այլն։ Ստամբուլում իրավիճակն այլ է։