Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գազի գինը հնարավոր է` դառնա 156 դրամ` մեկ խորանարդ մետրի դիմաց, իսկ էլեկտրաէներգիան հավանաբար կթանկանա 7-8 դրամով. լրագրողներին այսօր ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:
Նա հայտարարեց, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների ամբողջական վերանայման արդյունքում, նախնական գնահատականներով, մոտ 7-8 դրամով կթանկանա էլեկտրաէներգիան, 24 դրամով՝ գազը։
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի թանկացմանը տեղեկացել է մայիսի 14-ին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է 30 տոկոսով և նաև մի շարք այլ հանգամանքներ, այս պահին հիմնավորված կարող եմ ասել, որ գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:
Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար, ինչպես նշեց բանախոսը, որպես հիմք է հանդիսանում ռուսական գազը, քանի որ էներգիայի արտադրության համար գազ է ծախսվում։ Բայց, ինչպես նշեց գարեգին Բաղրամյանը, միայն դա չէ վերանայման պատճառը, այլ նաեւ այն որ Ատոմակայանում կան որոշակի անվտանգության, աշխատավարձի բարձրացման խնդիր եւ ամեն դեպքում, սակագների վերանայման խնդիր կար: Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդի» գերշահույթներին, Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ընկերությունն իր ներդրած գումարի դիմաց ստանում է 8% շահույթ, ինչը նվազագույնն է:
Հիշեցնենք, որ գազի հնարավոր թանկացման մասին հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել էր մայիսի 14-ին, եւ ըստ կանոնակարգի, վերջնական պատասխանը պետք է հայտնի կդառնա հայտը ստանալուց հետո 90 օրվա ընթացքում: