Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հայաստանում դեկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 156 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 506-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 7893 է:
Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1491 է: Մեկ օրում մահվան դեպքերի թիվը 10 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9384-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 511 է, ընդհանուր առողջացածներինը՝ 328 050, փաստացի բուժվողներինը՝ 6072: Մեկ օրում արվել է 6549 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 485 938 թեստավորում: