|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Երևանի թիվ 156 դպրոցում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգը կատարել էր նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նոյեմբերի 22-ին դպրոց էին մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չի հայտնաբերվել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։ Նախապատրաստվում են նյութեր: