Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016թ. երկրորդ եռամսյակում 15-ից 75 տարեկան անձանց շրջանում կատարված հետազոտությունների տվյալներով` երկրի աշխատանքային ռեսուրսը կազմել է 2 մլն 100 հազար մարդ: 55 տոկոսը կանայք են, 64 տոկոսը քաղաքաբնակներ են: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՎԾ աշխատակազմի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը` նշելով, որ աշխատանքի շուկայի վերաբերյալ տվյալների աղբյուրը աշխատուժի ընտրանքային հետազոտությունն է:
Աշխատանքային ռեսուրսը, ըստ նրա, բաժանվում է 3 խմբի: Առաջինը զբաղվածներն են: Երկրորդը մարդկանց այն խումբն է, որ աշխատանք չունի, որոնում է: Եվ երրորդն այն անձինք են, ովքեր աշխատանք չունեն և տարբեր պատճառներով չեն փնտրում: Բոլոր զբաղվածների 79 տոկոսի աշխատանքը եղել է մշտական: Զբաղվածների միջին տարիքը 43 տարեկանն է: Նրանց 50 տոկոսը եղել են որակավորված բանվորական մասնագիտություն ունեցողներ, 43 տոկոսը ունեցել է միջնակարգ կրթություն, 29 տոկոսը` բարձրագույն: Զբաղվածների 78 տոկոսն իրենց գործունեությունն իրականացրել են տնտեսության մասնավոր հատվածում, 24 տոկոսը` պետական հատվածում»,- հայտնեց Քալանթարյանը` հավելելով, որ զբաղվածներից 27 տոկոսը երևանաբնակ են եղել:
Նրա խոսքով՝ վերջին տվյալներով գործազուրկների բացարձակ թիվը կազմել է 226.600 մարդ, որոնց գերակշիռ մասը կանայք են. 41 տոկոսը` միջնակարգ կրթությամբ, 28 տոկոսը` բարձրագույն կրթությամբ: Գործազրկության մակարդակը կազմել է 18.4 տոկոս` տղամարդկանց դեպքում` 16 տոկոս, կանանց դեպքում` 21.1 տոկոս:
Անդրադառնալով աշխատավարձերին` Քալանթարյանը ներկայացրեց հոկտեմբեր ամսվա նախնական տվյալները: Ըստ այդմ` միջին ամսական անվանական աշխատավարձը, այսինքն` աշխատավարձը` առանց հարկերը հանելու, համարժեք է 393 դոլարին: Պետական ոլորտում միջին աշխատավարձը կազմել է 156.196 դրամ, ոչ պետական հատվածում` 225.500 դրամ: