կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-02 08:25
Տնտեսական

Ասիական զարգացման բանկը ՀՀ-ի համար կանխատեսել է 4,6 տոկոս տնտեսական աճ

Ասիական զարգացման բանկը ՀՀ-ի համար կանխատեսել է 4,6  տոկոս տնտեսական աճ

«Հայկական ժամանակը» գրում է. «Ասիական զարգացման բանկը իր երեկ հրապարակած «Ասիական զարգացման հեռանկարներ 2014» պարբերական զեկույցում Հայաստանի համար այս տարի կանխատեսել է 4.6 տոկոս տնտեսական աճ։ Նշենք, որ Ասիական զարգացման բանկը իր կանխատեսումներում սովորաբար սխալվում է։ Օրինակ՝ 2012 թվականի համար բանկը կանխատեսել էր 3.8 տոկոս աճ Հայաստանում, սակայն մեր վիճակագիրները ցույց տվեցին այդ կանխատեսումը գրեթե կրկնակի գերազանցող՝ 7.2 տոկոս աճ։ Այլ կերպ ասած՝ չի կարելի բացառել, որ ՄՄ-ին անդամակցելուց սպասվող «օգուտը» գնահատելով ԱԶԲ-ն էլի կրկնակի կվրիպի»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։