Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը ձեռնպահ են քվեարկել, մյուս ՀՀԿ-ականները` դեմ:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական Արման Սահակյանը հայտարարեց, որ սխալմունք է եղել, ինքն իրականում ցանկացել է «դեմ» քվեարկել, տեխնիկական վրիպակը քարտուղարության կողմից ուղղվել է:«Դե ես ՀՀԿ անդամ եմ: Պարզ է, որ եթե ՀՀԿ-ն դեմ է, ես էլ եմ դեմ»,- պարզաբանեց պատգամավորը:
Հարցին, թե ինչո՞ւ է դեմ, անձնական դիրքորոշո՞ւմ ունի, Սահակյանը պատասխանեց. «Իմ անձնական դիրքորոշումը կուսակցության ֆրակցիայի դիրքորոշումն է»: Իսկ գիտի՞` ինչու է ՀՀԿ-ն դեմ, պատգամավորը, ի պատասխան, կցկտուր նշեց, որ Գալուստ Սահակյանն ասել է:
Մեր փորձերը` ՀՀԿ-ական պատգամավորից պարզել, թե ինչու է ՀՀԿ-ն եւ ինքն անձամբ դեմ հանձնաժողովի ստեղծմանը, ձախողվեցին, պատգամավորը պարզապես չգիտեր, թե ինչին է «դեմ» քվեարկել: «ՀՀԿ-ն դեմ է, ես էլ եմ դեմ, որովհետեւ ես ՀՀԿ-ական եմ»,-կրկնեց Արման Սահակյանը` այդպես էլ չկարողանալով ասել, թե ինչու է դեմ ՀՀԿ-ն: