| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը ԱԺ-ում մերժվեց ձայների` 57 դեմ, 48 կողմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Նախքան քվեարկությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նախագիծը բազմիցս քննարկվել է, դեռեւս կան խնդիրներ, եւ ՀՀԿ-ն դեմ է քվեարկում օրենքի նախագծին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հակադարձեց, որ մեծամասնության կողմից ներկայացված յոթ առաջարկություններից վեց ու կեսն ընդունվել է, չի ընդունվել միայն մեկ կետ, համաձայն որի` ժամանակավոր հանձնաժողովը քննարկումների պետք է հրավիրի քննիչների: Նա տեղեկացրեց, որ իրենք անգամ համաձայնել են ՀՀԿ-ի այն առաջարկին, որ դատախազներ չհրավիրվեն, բայց դեմ են եղել, որ չհրավիրվեն նաեւ քննիչներ:
Հիշեցնենք, որ դեռեւս քննարկումների ժամանակ ՀՀԿ-ականներն այս հարցի առնչությամբ հայտնում էին իրենց դժգոհությունը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հիշեցրեց, որ դեկտեմբերի սկզբին մեծամասնությունից հրապարակային երաշխիքներ են ստացել, որ ընտրական փուլի ավարտից հետո ՀՀԿ-ն քվեարկելության է դնելու հանձնաժողովի ստեղծման հարցը եւ կողմ է քվեարկելու: «ՀՀԿ-ի այս հրաժարականը գնահատում ենք որպես խոստումների դրժում: Այս քվեարկությունը ցույց է տալու, թե ով է պատասխանատու լինելու Մարտի 1-ի համար»,- հայտարարեց Զուրաբյանը: