Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում սկսվել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված` Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը: Հիմնական զեկուցող ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ թեեւ այդ իրադարձություններից անցել է 5 տարի, հանցագործությունը բացահայտված չէ, բայց այդ սպանություններն ու մարմնական վնասվածքները հնարավոր չէ չբացահայտել:
Ջհանգիրյանը վստահեցրեց, որ նոր հանձնաժողովը տարբերվելու է նախորդից, բայց իրավունքների առումով ոչնչով չի տարբերվելու: Գ.Ջհանգիրյանը հայտնեց, որ հանձնաժողովում ՀՀԿ խմբակցությունն ունենալու է երկու անդամ, մյուս խմբակցությունները՝ մեկական, ըստ այդմ` պահպանվելու է քաղաքական համամասնությունը:
Նա նշեց, որ Էդմոն Մարուքյանը գրավոր առաջարկություն է ներկայացրել, որպեսզի անկախ պատգամավորներից մեկը ներգրավվի հանձնաժողովում: «Ես դեմ չեմ, բայց եթե չխախտվի քաղաքական հավասարակշռությունը»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը Ջհանգիրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ նախկին հանձնաժողովին ՀԱԿ-ը մասնակցություն չունեցավ: ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցել նախորդ հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ նրա մասնակցությունը պետք է լիներ խորհրդատվական կարգով, ինչպես նաև, ըստ նրա, խախտված էր քաղաքական բալանսը, եւ հանձնաժողովը վստահություն չէր ներշնչում: