|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ելք» խմբակցության առաջարկը` ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ եզրակացություն ստանալու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 11 անդամներից միայն մեկը կողմ քվեարկեց՝ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը, և արձանագրվեց, որ նման հանձնաժողով ստեղծելու կարիք չկա:
Նիստի օրակարգի հաջորդ հարցը «Ելք» խմբակցության կողմից խորհրդարանին ներկայացված նախագիծն էր, որով առաջարկվում էր ԵՏՄ-ի պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսել:
Հիմնական զեկուցող` «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նիստին չէր ներկայացել:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ այդպես էլ ենթադրում էր, ինչը նշանակում է, որ հարցի քննարկումը մինչև երկու ամիս կհետաձգվի: