|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
ԱԺ նիստում, երբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը ներկայացնում էր գազամատակարարման ոլորտում տարբեր խնդիրների պատասխանը ստանալու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց Դավիթ Հարությունյանին, թե ինչո՞ւ է հանձնաժողովի նիստերը առաջարկվում անցկացնել դռնփակ: «Զուտ ժողովրդավարության առումով` պետք է հանձնաժողովի նիստերը բաց ու հրապարակային անցկացվեն: Դա նաև զերծ կպահի քաղաքական շահարկումներից»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Դավիթ Հարությունյանը նշեց. «Ոչ վատ առումով, միայն պոզիտիվ առումով եմ ասում, բայց յուրաքանչյուր պատգամավոր որոշակի առումով շոումեն է: Դա բնորոշ է, առհասարակ, յուրաքանչյուր պաշտոնյայի ու քաղաքական գործչի: Բայց այս հարցում դա կարող է խանգարել, երբ, ասենք, տեսախցիկ է միացված: Դա ուղղակիորեն կարող է խանգարել բովանդակային աշխատանքին, այնինչ մեզ սպասվում է բովանդակային լայնածավալ աշխատանք»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Խաչատուր Քոքոբելյանը, ի պատասխան, նշեց, որ Դավիթ Հարությունյանի բացատրությունները համոզիչ չէին, որովհետև հասարակությունը կարողանում է տարբերել, թե որ պատգամավորն ու քաղաքական գործիչն է զբաղված շոուով, ուստի գազամատակարարման ոլորտի խնդիրների ուսումնասիրությունը պետք է քննարկվի հրապարակային: