Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն քննարկեց «Ելք» խմբակցության` «2008 թվականի մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ Մարտի 1-ի իրադարձությունների էջը դեռ փակված չէ և չի փակվելու, քանի դեռ բոլոր սպանությունները բացահայտված չեն։
ՀՀ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն իր խոսքում նշեց, որ ՀՀԿ-ն սկզբունքորեն դեմ չէր լսումներ անցկացնելուն, և լսումների ժամանակ դատախազության ներկայացուցչի զեկույցից պարզ էր՝ կատարվում է ամեն ինչ` այդ մեղավորներին բացահայտելու համար։ Մախմուդյանը նաև նշեց, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն արդեն հիմնավորումներ է տվել, թե ինչու է բացասական եզրակացություն տվել նախագծին։ Հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանն առաջարկել է նախագիծը մտցնել նիստերի օրակարգ և քննարկել հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ լսումների ժամանակ բոլոր հանրապետականները ափսոսանքի խոսք էին ասում և ցավակցում զոհերի հարազատներին, հիմա ինչո՞ւ են դեմ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենց տեղը որոշում կայացնել պետք չէ, իրենք չեն ասել, թե դեմ են: «Կոչ եմ անում կողմ քվեարկել նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցին՝ այն քննարկման առարկա դարձնելու համար: ՀՀԿ-ն կողմ կքվեարկի»,- հայտարարեց նա:
Նախագիծը նիստերի օրակարգում ընդգրկելու հարցին խորհրդարանական բոլոր ուժերը կողմ քվեարկեցին։
«Կարծում եմ` ընդդիմությունը կգնահատի իշխանության այս քայլը»,- նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։