կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-18 12:05
Հասարակություն

Սպանված զինվորի դին չեն թույլատրում տեղափոխել Երեւան

Սպանված զինվորի դին չեն թույլատրում տեղափոխել Երեւան

Լճաշենի մոտ` Մարտունու նորակառույց ճանապարհի եւ Սեւանի ավտոմայրուղու հատման հատվածում, ոստիկանության ու ՌՈ աշխատակիցները փակել են Մարտունի-Երեւան ճանապարհն ու չեն թույլատրում մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին նրա դին տեղափոխել Երեւան:

 

Yerkir.am-ին հայտնեցին, որ արդեն ծեծկռտուք ու հրմշտոց է սկսվել սպանված զինվորի հարազատների եւ իրավապահների միջեւ, հունից դուրս եկած ժողովուրդը քարեր է նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանում տեղակայված զորամասումսպանված զինվորի դին, որպես բողոքի նշան, հարազատները բերում են Երեւան` պաշտպանության նախարարից ճշմարտությունը պահանջելու: Նրանց, որոնք մինչ այդ այնքան էլ ագրեսիվ տրամադրված չեն եղել, հունից հանել է այն, որ իրենց որդու զորամասի հրամանատարությունից եւ պաշտպանության նախարարությունից ոչ միայն որեւէ ներկայացուցիչ չի եկել` հուղարկավորությանը մասնակցելու, այլեւ նույնիսկ ցավակցություն չեն հայտնել: Հանգուցյալ զինծառայողի տուն է այցելել միայն նրա վաշտի հրամանատարը եւ արհամարհական վերաբերմունքով ծնողներին առաջարկել 300 հազար դրամ օգնություն` իրենց կողմից, առանց նույնիսկ հարազատներին ցավակցություն հայտնելու: