|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԱԺ նիստում, երբ 2015-ի բյուջեն էր ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց նրան, թե ինչ է զգում ֆինանսների նախարարը, երբ հազար կամ մի քանի հարյուր դրամով ավելացնում է թոշակառուների, մանկավարժների, այլ սոցիալական խմբերի թոշակները, բայց ինքն անձամբ միլիոնատեր է: «Դուք՝ որպես պետական պաշտոնյա, հայտարարագրել եք վեց միլիոն դոլար, իսկ Ձեր հագի կոստյումն արժի մանկավարժի չորս տարվա աշխատավարձը»,- ասաց պատգամավորը:
Գագիկ Խաչատրյան, արձագանքեց, թե Փաշինյանի կոստյումը նույնպես թանկ է եւ արժե ավելին, քան սահմանային շրջաններում ապրող մարդկանց եկամուտը: «Եկեք կոստյումը մոռանանք»,- հորդորեց նա:
Նիկոլ Փաշինյանը չընկրկեց. «Ո'չ, չպետք է մոռանանք կոստյումը: Առաջարկում եմ հանել կոստյումները, և թող լրագրողները տեսնեն, թե ում կոստյումը որքան արժե»:
«Սուպերնախարարն» էլ նշեց, թե ինքը մտադիր չի հանվել լրագրողների առաջ:
Մանրամասները` տեսանյութում: