Այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց լրագրողների հետ: Նրա կողքին կանգնած էին թիմակիցները` Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը և Ռուբեն Հակոբյանը:
Ընդ որում` լրագրողների հետ հանդիպումն ասուլիս չէր, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը իր ասելիքը շարադրելուց հետո հեռացավ` ասելով, որ լրագրողների հարցերին չի պատասխանելու, որովհետև մի քանի օրից ասուլիս է հրավիրելու:
Հարցին, թե ինչո՞ւ չեն պատասխանում հարցերին, եթե լրագրողները ներկա են ու հարցեր ունեն, որովհետև հայտարարություն անելու համար կարելի էր տպագիր տարածել այն լրատվամիջոցներին, կազմակերպիչները պատասխան չունեին:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին հեռացան նաև Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանն ու Ռուբեն Հակոբյանը: