| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2020 թ. մարտի 6-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան Պետական Դրամատիկական Թատրոնում հանդիսականի դատին հանձնվեց Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի մոտիվներով բեմականացումը։ Ներկայացումը նվիրված էր Հովհ. Թումանյանի 150 ամյակին։ Այն ներկայացված է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը։ Ներկայացման բեմադրիչն է ՀՀ Ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։
Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են՝ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը: Տարիներ շարունակ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը խթանում է հայ թատերական մշակույթի զարգացմանը։
Հանդիսականի արձագանքը փաստեց, որ բեմադրիչին հաջողվել էր «Անուշը» ներկայացնել նորովի և միևնույն ժամանակ պահել Թումանյանական շունչը։
Վանաձորի թատրոնը մրցանակաբաշխությանն է ներկայացրել նաև «Վարազդատ» ներկայացումը։
Նյութը՝ Հրաչուհի Լոռեցյանի


