Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ազատության հրապարակում արեւածաղիկ վաճառող 50-ամյա կինն այսօր Yerkir.am-ի թղթակցին դժգոհեց, որ քաղաքապետարանի եւ թաղապետարանի ներկայացուցիչներն այսօր եկել եւ հրահանգել են «այլեւս փողոցային առեւտրով չզբաղվել, ամեն ինչ հավաքել»: Տիկինը, ով չցանկացավ ներկայանալ, հայտարարելով, որ 4 երեխայի մայր է, մեր թղթակցին պատմեց, որ մինչեւ ընտրություններն իրենց որեւէ մեկը չի մոտեցել, «նախագահական ընտրությունների ժամանակ էլ մի անգամ եկել ասել են հավաքեք», բայց հետո «կապված ընտրական շրջանի հետ` ձեն չեն հանել, հանգիստ են թողել»:
«50 տարեկան եմ, գնում եմ հավաքարարի համար, աշխատանք չեն տալիս, ինձ ասում են` մեծ ես, ի՞նչ անեմ, ի՞նչ ա` փոսը փորեմ, մտնեմ մե՞ջը»,- նշեց կինը:
Ուշագրավ է, որ մեր թղթակցի եւ արեւածաղիկ վաճառող կնոջ զրույցից հետո որոշ ժամանակ անց վերջինիս կրկին այցելեց քաղաքապետարանի աշխատողը: Թեեւ մեր թղթակցի հարցին ի պատասխան, քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտարարեց, որ քաղաքապետարանում չի աշխատում, բայց արեւածաղիկ վաճառող կնոջ պատմածով նա ներկայացել է որպես քաղաքապետարանի 21 տարվա աշխատող եւ հորդորել հավաքել ապրանքը:
Քաղաքապետարանի աշխատակցին մի տղամարդ էլ է ուղեկցում, ամենայն հավանականությամբ, թաղապետարանի աշխատող, ով սակայն, կրկին հրաժարվեց ներկայանալ:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: