|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ COVID-19-ի թեստի պատասխանը դրական է. նա ինքնամեկուսացման մեջ է, բուժումը ստանում է տանը: Նրա վիճակը նորմալ է: Այս տեղեկությունը հաստատել է նաև նրա մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը:
Ավելի վաղ փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի թեստավորման արդյունքները նույնպես դրական են եղել:
«Սեպտեմբերի 17-ին քաղաքապետի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նա բժիշկների հսկողության տակ է: Իրեն լավ է զգում: Այս ընթացքում կաշխատի հեռավար: Թեստավորման արդյունքը դրական է նաև փոխքաղաքապետի մոտ: Բացի իրենցից՝ քաղաքապետարանի ևս 26 աշխատակից է հանձնել թեստ. պատասխանը եղել է բացասական»,- նշեց Սոնա Առաքելյանը: