կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-08 17:15
Մշակույթ

Արամ Խաչատրյանի 100-ամյակը կնշվի նաեւ Բելառուսում

Արամ Խաչատրյանի 100-ամյակը կնշվի նաեւ Բելառուսում

Մայիսի 1-5-ը Բելառուսում անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր: Հանդիսավոր բացումը կայացել է Բելառուսի պետական ֆիլհարմոնիայում՝ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» անսամբլի մենահամերգով:

 

Մայիսի 2-ին Կինոյի տանը «Եթե բոլորը» ֆիլմի ցուցադրությամբ կայացել է հայկական կինոյի օրերի բացումը, իսկ Հանրապետության պալատի մշակույթի և արվեստի համալսարանի պատկերասրահում բացվել է երիտասարդ նկարչուհի Արևիկ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը: Մայիսի 3-ին Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» անսամբլը ևս մեկ մենահամերգով ելույթ է ունեցել Մոգիլյով քաղաքում:

 

Հայաստանի պատվիրակությունը մշակույթի օրերի շրջանակում պաշտոնական հանդիպումներ է ունեցել Բելառուսի մշակույթի նախարար Բորիս Սվետլովի և Բելառուսի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Կարաչևսկու հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկկողմ մշակութային համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում մինչև տարեվերջ կստորագրվի «ՀՀ մշակույթի նախարարության և Բելառուսի մշակույթի նախարարության միջև 2014-2017 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը: Ըստ ծրագրի` աշխատանքներ կտարվեն Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանում և Մինսկում «Սպարտակ» բալետի համատեղ ներկայացման, ինչպես նաև երկու երկրներում կազմակերպվող փառատոներին մասնակցության ապահովման ուղղություններով: Պայմանավորվածության համաձայն` «Սլավյանսկի բազար» մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում Հայաստանը կներկայացնի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: