Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Նոր ուսումնական տարին տարբերվելու է նախորդ ուսումնական տարիներից, քանի որ այս տարի անկախության 20-ամյակն է. այդ կապակցությամբ դպրոցներում բազմաթիվ միջոցառումներ են լինելու. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` հավելելով, որ նախապատրաստվում են նաև ուսուցչի օրվա միջոցառումներին, որը կլինի հոկտեմբերի 5-ին:
Նա նաև նշեց, որ 1-4-րդ դասարանցիները կստանան անվճար գրքեր, վճարովի կլինեն միայն օտար լեզվի և երգեցողության դասագրքերը:
Այս տարի 2-4-րդ դասարաններում, որպես առանձին առարկա, կդասավանդվի նաեւ շախմատ:
Ըստ բանախոսի` 2011թ. տվյալներով` կա 107 ավագ դպրոց: «Այս տարի մենք կունենանք եռամյա դպրոցի առաջին 12-րդ դասարանը, որոնք կփորձեն փակել առաջին կիսամյակը տարեկանով, իսկ հունվար ամսից կնախապատրաստվեն բուհ ընդունվելուն, այսինքն` 2-րդ կիսամյակում կանցնեն այն 6 առարկաները, որոնք պետք է տարեվերջին քննություն հանձնեն»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը` նշելով, որ, 6 առարկաներից բացի, կանցնեն նաև ինֆորմատիկա: