|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ապրիլի 24-ին Թուրքիայում կանցկացվեն Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ: Այս մասին այսօր տեղեկացրեց Բահչեշեհիր համալսարանի Եվրամիության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, «Թըրքիշ դեյլի» եւ «Վաթան» թերթերի մեկնաբան Չենգիզ Աքթարը:
Ըստ նրա` նման միջոցառումներ տեղի կունենան 6 քաղաքներում, այդ թվում` Ստամբուլում եւ Անկարայում: Բացի այդ, առաջիկայում Ստամբուլում անցկացվելու են հայերին վերաբերող մի շարք այլ միջոցառումներ, մասնավորապես` կանցկացվի «Ադանայի կոտորածներ» խորագրով գիտաժողով:
«Կարծում եմ` ամենակարեւորը թուրք հասարակության հիշողության վերականգնումն է: Հավատացնում եմ` գյուղերում այդ գործընթացն ավելի արագ է տեղի ունենում, այնտեղ ավելի թարմ են հիշողությունները: Սա երկար գործընթաց է, սակայն պետք է փաստենք, որ սառույցը տեղից արդեն շարժվել է»,- ընդգծեց Չ. Աքթարը: