Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2022 թվականի մարտի 10-ին լրանում է Դպրոցական սննդի միջազգային օրվա 10-ամյակը:
Այդ օրը մի շարք երկրներում դպրոցահասակ երեխաները, դպրոցների աշխատակազմը և նրանք, ովքեր գործ ունեն դպրոցական սննդի հետ, մասնակցում են փառատոների, թեմատիկ խաղերի, ներկայացնում իրենց գաղափարներն ու հաջողության պատմությունները՝ նպաստելով դպրոցական առողջ սննդի գաղափարախոսության տարածմանը։
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ տոնի շրջանակում այսօր ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոցում ևս կկազմակերպվի միջոցառում, որը համախմբելու է տարրական դպրոցի աշակերտներին և նրանց ծնողներին։ Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և նրա գործընկերները՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI): Նախատեսվում է բեմադրվող ինտերակտիվ ներկայացում, որի ընթացքում երեխաների և նրանց ծնողների համար կկազմակերպվեն ֆլեշմոբեր և խաղեր՝ օգնելու ծանոթանալ առողջ, սննդարար կերակուրների կարևորությանը և անառողջ սննդի վնասակար հետևանքներին:
ՊՀԾ-ն և գործընկերները կազմակերպում են նաև առցանց քվեստ, որին մասնակցել կարող են տարրական դպրոցում սովորող բոլոր աշակերտները՝ անկախ բնակավայրից, և նրանց ծնողները։ Հաղթողները կստանան հատուկ մրցանակներ։
Քվեստի հղումը՝ ԱՅՍՏԵՂ: