|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր առավոտյան զինված միջադեպ է եղել Պոլսո հայոց պատրիարքարանի` Գում Գափու թաղամասում գտնվող մայր եկեղեցում: Դեպքը կատարվել է առավոտյան պատարագի ժամանակ:
Akunq.net-ը, վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, հաղորդում է, որ անհայտ մի անձ պատարագի ժամանակ 7 անգամ օդ կրակելուց հետո փախել է դեպքի վայրից: Ականատեսներից մեկը` պոլսահայ համայնքի ճանաչված ներկայացուցիչ Կարո Պալյանը «Ռադիկալ»-ին հայտնել է, որ խուճապ է սկսվել պատարագին մասնակցող պոլսահայերի շրջանում, որոնց մեջ եղել են նաև երեխաներ: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: