Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ կառավարությանը կից խորհրդատվական մարմին համարվող ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը (USCIRF) 2019 թ. զեկույցում անդրադարձել է Թուրքիայի կրոնական ազատությունների խախտումներին և երկիրը ներառել է «անհանգստացնող երկրների» ցուցակում. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
Ըստ զեկույցի` 2018 թ. կրոնական ազատությունները Թուրքիայում «շարունակում են անհանգստություններ առաջացնել, և մոտակա տարիներին լուրջ մտահոգություն կա, որ պայմաններն ավելի են վատանալու»:
Զեկույցում նշվում է, որ ազգային փոքրամասնությունների գոյությունը վտանգի տակ է, բացի այդ` պետական կառույցների և կառավարության կողմնակիցների` մամուլը սևացնելուն ուղղված արշավը ավելի է մեծացնում վախի մթնոլորտը փոքրամասնությունների խմբերում:
Ըստ USCIRF–ի զեկույցի` Միջազգային կրոնական ազատությունների օրենքի շրջանակում, որպես «հատուկ անհանգստություն առաջացնող երկիր», Թուրքիան ներառվել է 2-րդ աստիճանի երկրների շարքում:
Զեկույցում անդրադարձ կա կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրոնսոնին, Սբ Սոֆիայի տաճարի խնդրին (Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է թանգարանի կարգավիճակ ունեցող տաճարը դարձյալ մզկիթ դարձնել) և այլն:
Որպես դրական քայլ` նշվում է Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Ստամբուլում ասորական ուղղափառ եկեղեցուն պատկանող եկեղեցու շինարարության թույլտվությունը և կառուցումը:
Նաև զեկույցում տեղ է գտել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը հունական Հեյբելիադա կղզու վերաբերյալ` «Կոչ ենք անում անմիջապես վերաբացել Հեյբելիադայի հոգևոր դպրոցը»:
Զեկույցում նաև կոչ է արվում նաև չմիջամտել Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքական ընտրություններին: