կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-21 13:21
Հասարակություն

Մայր Աթոռը հերքում է Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գարեգին Բ-ի կողմից թեկնածու առաջադրելու մտադրության մասին տեղեկությունը

Մայր Աթոռը հերքում է Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գարեգին Բ-ի կողմից թեկնածու առաջադրելու մտադրության մասին տեղեկությունը

Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունն առաջադրելու, աջակցելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մտադրության մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Բոլոր եկեղեցականներն էլ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հոգածության և հոգևոր իշխանության ներքո ծառայող սպասավորներ են: Եվ այդ իմաստով Վեհափառ հայրապետը երբևէ որևէ պարագայում տարբերություն չի դրել եկեղեցականների միջև: Այս պարագայում, այդ ընտրությանը կարող են մասնակցել բոլոր այն անձինք, ովքեր բավարարում են պահանջներին: Մասնավոր թեկնածու Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից առաջադրված չկա: Նրանք, ովքեր համապատասխանում են պահանջներին,  հավասար պայմանների մեջ են գործելու»,-ասաց տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Մամուլում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մտադիր է Պոլսի պատրիարքի ընտրություններում առաջադրել և աջակցել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունը: