|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ժամը 11:30-ի դրությամբ ՀԱԿ-ն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ, որոնք հաղորդել է yerkir.am-ին: Ստորեւ ներկայացնում ենք դրանք:
11/7 եւ 11/8 - 68 դպրոցի դիմաց կուտակումներ են, ուղղորդում են «թաղի տղերքը:
11/14` «Հայտրանսշին» գործարան, Արցախի 30, կողքի բակում կուտակումներ են, մարդկանց հավաքում եւ բերում են տեղամաս: ՀՀԿ-ական Դավիթ Վարդանյանը տեղամասից դուրս է գալիս եւ մարդկանց տանում է քվեարկության:
12/22 տեղամասում` 142 նախակրթարան, տնտեսական եւ «Սոցիալական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ ներկայացուցիչ: Դիտորդը ձայնագրել է զրույցը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն:
12/28 եւ 12/29` միկրոավտոբուսներով ընտրողներին տանում են քվեարկության:
13/12 տեղամասի դիմաց ոստիկանների կուտակումներ են: (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.): Ոստիկաններն անարգել ելումուտ են անում եւ ուղղորդում ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր կերպով նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել:
13/30 տեղամասում` 107 դպրոց, հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցել խախտման վերաբերյալ դիտորդի մեկնաբանությունը:
11/36 տեղամաս այցելած մի քանի անձ քաշքշել, հարվածել են Կոնգրեսի վստահված անձ Վարդան Հարությունյանին: Ոստիկանությունը չի միջամտել: