կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-23 11:53
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թաղապետը ներս մտավ, ՔՊ-ական վստահված անձանց ասաց՝ դուխով, մենք տարել ենք․ 7/7 ընտրատեղամասի վստահված անձը՝ խախտումների մասին

7/7 ընտրատեղամասում առավոտյան 7-ին 15 պակաս, երբ ես գնացի ընտրատեղամաս՝ իմ աշխատանքին, ինձ մոտեցավ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ պրն․ Քլոյանը, սկսեց գոռգռալ՝ ժամը 8-ին արի, ինչի ես այս ժամին եկել, ընտրատեղամասից դուրս արի, ժամը 8-ին արի՝ ըստ Yerkir.am-ի պատմեց 7/7 ընտրատեղամասի «Հայաստան» դաշինքի վստահված անձ Քնարիկ Գափոյանը թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի դիմաց, որտեղ այս պահին ձայների վերհաշվարկ է ընթանում։

«Ես շրջվեցի, սկսեցի պաստառները նայել, կարդալ, սպասում եմ, որ ժամը 8-ը գա, նորից մոտեցավ, սկսեց գոռգռալ։ Ես նրան նախազգուշացրի, որ հարևան մարդիկ ենք, աշխատում ենք երկուսս էլ, ես իրավունք ունեմ ցանկացած ժամի այստեղ գտնվել։ Նորից սկսեց գոռգռալ՝ բա ասեիր, որ վստահված անձ ես, ասացի՝ ինչի չե՞ք տեսնում իմ բիրկան, որ վստահված անձ եմ»,-ասաց Քնարիկ Գափոյանը։

Նա վստահեցրեց, որ կատարվել է այն, ինչը անընդունելի է։

«Մի քանի անգամ արձանագրել եմ խախտումներ․ թաղապետը՝ Դավիթ Կարապետյանը, ներս մտավ, ասաց՝ ովքե՞ր են ՔՊ-ականների վստահված անձինք, մոտեցան երկու հոգի, ասաց՝ դուխով, մենք տարել ենք, հանկարծ չնեղվեք, որևէ բան՝ ինձ կասեք։ Սկզբից 7/8 ընտրատեղամասում էր, այնտեղից էին ձայները գալիս, հետո եկավ մեզ մոտ՝ ես ձեզ ասում եմ՝ մենք կրել ենք, ու դուրս եկավ։ Ասացի՝ ի՞նչ է նշանակում, բերեք՝ արձանագրենք։ Քարտուղարը՝ Ժաննան, ոչ իր տեղում էր, ինչ էլ պահանջում էինք արձանագրել, գոռում էր՝ չեմ անի, իմ իրավունքն է, եթե հանկարծ էլի ասեք՝ արձանագրի, հանելու ենք դուրս։ Կանչեցին ոստիկաններին՝ էս երեքին հանեք դուրս։ Մի խոսքով, մոտեցան ոստիկանները, հարցրին՝ ի՞նչն է խնդիրը, ասացի՝ ոչ մի բան, օբյեկտիվ աշխատում եմ, ասում եմ՝ արձանագեք, ինձ թույլ չեն տալիս աշխատել։ Ոստիկանները անցան իրենց աշխատանքին, ինձ թույլ տվեցին աշխատել»,-պատմեց «Հայաստան» դաշինքի վստահված անձը։

Նա վստահերցեց, որ մեկ այլ կուսակցության վստահված անձի էլ, որն  առավոտյան իր հետ ներս էր  մտել,  ճնշում, վիրավորական խոսքեր էին ասում․  տեսախիկը արձանագրել է ամեն ինչ։

«ՔՊ-ական հանձնաժողոովի նախագահը նստել է՝ ԲՀԿ-ի վստահված անձի հետ լրացնում է վստահված անձանց ելքային-մուտքային ժամերն է գրանցում։ Մոտեցա,  պրն․ Քլոյանը անբարո խոսք հնչեցրեց, ասում եմ՝ սա խախտում է, ժամ ու կես ավել խախտումը չէիք արձանագրում, վիճաբանություն անում, աշխատանքը դադարեցնում, մարդիկ փողոցում սպասում էին։ Քլոյանին ասացի՝ ժուռնալը բացեք, ոնց որ ՔՊ-ական վստահված անձինք շատ են այստեղ, բացեցինք, տեսանք 4 հոգի»,-փաստեց Քնարիկ Գափոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․