Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-05-05 15:11
Իրավական

ՀՀԿ-ականներն ահաբեկել են ՀԱԿ-ի վստահված անձանց

ՀՀԿ-ականներն ահաբեկել են ՀԱԿ-ի վստահված անձանց

Ժամը 14-ի դրությամբ` ՀԱԿ-ն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ, որոնք հաղորդել է yerkir.am-ին: Ստորեւ ներկայացնում ենք դրանք:

 

1/8 ընտրատեղամասի բացվելուց հետո, երբ քվեարկությունը սկսելու համար բացվել է չհրկիզվող պահարանը, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Սակայն նախորդ օրը երեկոյան հանձնաժողովի անդամներն այն տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել: Այժմ կազմվում է արձանագրություն:

 

1/27 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների մատյանում այդ պահին քվեարկող ընտրողի հասցեն: Վստահված անձը դիմել է հանձնաժողովի նախագահին, որպեսզի խախտման մասին գրառում կատարվի գրանցամատյանում, վերջինս հրաժարվել է: Վստահված անձի կողմից հաղորդում է բերվել ՀՔԾ՝ կատարված հանցագործության մասին:

 

2/12 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Հարությունյանը հայտնաբերել է ուրիշի փոխարեն կատարված քվեարկություն: Կազմվում է արձանագրություն: Ընտրողների մատյանը վարել է ՀՀԿ-ի կողմից նշանակված հանձնաժողովի անդամը:

 

2/23 ընտրատեղամասում (Նոր Նորքի 6-րդ զանգված) քվեաթերթիկները հաշվելիս պարզվել է, որ 1900 քվեաթերթիկի փոխարեն առկա է 1800-ը: Կազմվել է համապատասխան արձանագրություն:

 

1/27 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել խախտումները: Կոնգրեսի վստահված անձն այդ մասին հաղորդում է կազմել:

 

1/29 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձեր Դավիթ Վարդանյանին եւ Թաթուլ Սարոյանին ահաբեկել են ՀՀԿ-ականները: