|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ ական թեկնածու Արամ Դանիելյանի վստահված անձին ծեծի ենթարկելու տեղեկության կապակցությամբ: Ապրիլի 17-ին՝ ժամը 11.30 -ին, Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի վստահված անձ Մաթևոս Ա.-ն հաղորդում է տվել Ոստիկանության Հրազդանի բաժնում, որ ժամը 10 .40-ի սահմաններում Հրազդանի թիվ 14 դպրոցում տեղակայված 25/09 ընտրատեղամասից շուրջ 70 մետր հեռավորության վրա փողոցում իր հետ վիճաբանել են քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Միքայելյանը և նրա հետ գտնվող ոմն Կարենը և Մհերը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: