|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ընտրախախտումների մասին ահազանգում է նաեւ «Բարեւ Երեւան» դաշինքի նախընտրական շտաբը:
11/14 ընտրատեղամասում մի քաղաքացի բաց քվեարկություն է կատարել, ինչն արգելված է ընտրական օրենսգրքով, ապա հրաժարվել է ցուցադրել անձնագիրը: Դաշինքի վստահված անձը դիմել է ՏԸՀ նախագահին, որն էլ ընտրախախտման մասին տեղեկացրել է տեղամասում գտնվող ոստիկանին: Վերջինս քաղաքացուն տեղամասից դուրս է հանել եւ ոստիկանություն տանելու փոխարեն բաց թողել:
Նորքի 4-րդ զանգվածում տեղակայված 2/8 ընտրատեղամասում դաշինքի ներկայացուցիչը հայտնաբերել է կրկնակի քվեարկություն կատարողի, ում անձնագրի մեջ կիսամաքրած է եղել կնիքը: Դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը:
Դաշինքը ահազանգում է նաեւ ընտրակաշառքի մասին: Մասնավորապես` 20 հազար դրամ ընտրակաշառք եւ գունավոր գրիչներ են բաժանվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հարեւանությամբ, ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ, 17-րդ թաղամասում: