Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ավանդական ճեպազրույցում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը արդյունավետ գնահատեց եւ նշեց, որ ուղերձները, որ ուզում էին հասցնել երևանցուն, հաջողվել է հասցնել:
ԲՀԿ-ի շանսերը ընտրություններում Զոհրաբյանը բարձր գնահատեցԼ Ըստ նրա` եթե ընտրությունները լինեն ազատ եւ արդար, ԲՀԿ-ն մեծամասնություն կունենա: Զոհրաբյանը շատ հավանական համարեց նաեւ ընտրություններից հետո ընդդիմության հետ հետընտրական դաշինքի ձեւավորումը, մասնավորապես` ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի: Պատգամավորը նշեց, որ իր համար դեռևս հասկանալի չէ «Ժառանգություն» կուսակցության օրակարգը, սակայն հույս ունի, որ ընտրություններից հետո համագործակցության եզրեր կգտնվեն:
Անդրադառնալով նախօրեին ԲՀԿ հանրահավաքից հետո տարածված լուրերին, թե ԲՀԿ-ն իր համակիրներին է բերել, գումար տվել եւ այլն, ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ իրենց համար այս խոսակցությունները կանխատեսելի էին: «Մեզ համար կանխատեսելի էին բոլոր հակաքարոզչական սցենարները, բայց որևէ արտառոց բան չի եղել: Բնական է, մեր ակտիվիստները հագել են ԲՀԿ շապիկները, ի՞նչն է զարմանալի»,- ասաց Զոհրաբյանը: Նա նաեւ նշեց, որ իշխանության բոլոր փորձերը` սեպ խրել ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ համագործակցության մեջ, չեն հաջողի: