|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Բելգորոդի ուղղությամբ ՌԴ սահմանային տարածք բոլոր ներթափանցման փորձերն ու հարձակումները կանխվել են։ Ոչնչացվել է մինչև 65 ուկրաինացի զինյալ և Vampire ՀԿՌՀ մարտական մեքենա։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Բելգորոդի ուղղությամբ կրակային խոցմամբ և ռուսական ստորաբաժանումների գրագետ գործողություններով հետ են մղվել հարձակումներն ու կանխվել են Բելգորոդի մարզի Կոզինկա բնակավայրի շրջանում ուկրաինացի գրոհայինների դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման բոլոր փորձերը», - հայտնել են այնտեղ:
ՌԴ ՊՆ տվյալներով՝ ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի հարվածների և հրետանու կրակի հետևանքով ոչնչացվել է մինչև 65 ուկրաինացի զինյալ, չեխական արտադրության Vampire ՀԿՌՀ մարտական մեքենա և Դ-20 հրանոթ: