կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-02 13:00
Աշխարհ

Պակիստանյան բանտում սպանել են հնդիկ լրտեսի

Պակիստանյան բանտում սպանել են հնդիկ լրտեսի

Պակիստանում հօգուտ Հնդկաստանի լրտեսության համար բանտարկված Սարաբժիտ Սինգհին սպանել են Լահոր քաղաքի բանտում: Նույն բանտախցում բանտարկվածները կոտրել են նրա գլուխը աղյուսով. տեղեկացնում է Associated Press-ը: Սինգհը մահացել է հիվանդանոցում` մի քանի օր անց:

 

Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը հայտարարել է, որ Հնդկաստանը պահանջելու է, որ սպանվածի մարմինը հայրենիք վերադարձվի: Իր Twitter-յան միկրոբլոգում վարչապետը նշել է, որ մեղավորները պետք է պատժվեն:

 

Սինգհի մահվան կապակցությամբ Դելիում աջ ուժերը բողոքի ակցիա են անցկացրել` այրելով Պակիստանի դրոշները:

 

Սարաբժիտ Սինգհը ձերբակալվել էր 1990 թվականին Լահորում եւ Ֆայսալաբադում տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնց զոհ էր դարձել 14 մարդ: Նա մեղավոր էր ճանաչվել լրտեսության մեջ եւ դատապարտվել մահվան: Մի քանի անգամ դատավճռի ի կատար ածումը հետաձգվել էր բողոքարկումների պատճառով, իսկ 4 տարի առաջ` Պակիստանի այն ժամանակվա նախագահ Փերվեզ Մուշարաֆի կողմից` Հնդկաստանի վարչապետի խնդրանքով:

 

Քաղաքագետները չեն բացառում, որ  Պակիստանի եւ Հնդկաստանի` առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի կսրվեն: