Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պակիստանում հօգուտ Հնդկաստանի լրտեսության համար բանտարկված Սարաբժիտ Սինգհին սպանել են Լահոր քաղաքի բանտում: Նույն բանտախցում բանտարկվածները կոտրել են նրա գլուխը աղյուսով. տեղեկացնում է Associated Press-ը: Սինգհը մահացել է հիվանդանոցում` մի քանի օր անց:
Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը հայտարարել է, որ Հնդկաստանը պահանջելու է, որ սպանվածի մարմինը հայրենիք վերադարձվի: Իր Twitter-յան միկրոբլոգում վարչապետը նշել է, որ մեղավորները պետք է պատժվեն:
Սինգհի մահվան կապակցությամբ Դելիում աջ ուժերը բողոքի ակցիա են անցկացրել` այրելով Պակիստանի դրոշները:
Սարաբժիտ Սինգհը ձերբակալվել էր 1990 թվականին Լահորում եւ Ֆայսալաբադում տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնց զոհ էր դարձել 14 մարդ: Նա մեղավոր էր ճանաչվել լրտեսության մեջ եւ դատապարտվել մահվան: Մի քանի անգամ դատավճռի ի կատար ածումը հետաձգվել էր բողոքարկումների պատճառով, իսկ 4 տարի առաջ` Պակիստանի այն ժամանակվա նախագահ Փերվեզ Մուշարաֆի կողմից` Հնդկաստանի վարչապետի խնդրանքով:
Քաղաքագետները չեն բացառում, որ Պակիստանի եւ Հնդկաստանի` առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի կսրվեն: