Փոխարժեքներ
30 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 418.14 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.52 |
GEL | ⚊ | ₾ 141.18 |
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և ՀՀ մշակույթի նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, 2013թ. մայիսի 13-19 կազմակերպում են «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով:
Փառատոնն իր ձևաչափով բացառիկ է, քանի որ միաժամանակ ընդգրկում է արվեստի մի քանի ոլորտ ` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Փառատոնը նպատակ ունի աշխուժացնելու մայրաքաղաք-մարզեր երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնելու համագործակցության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, ճշտելու ստեղծագործական ձեռքբերումներն ու բացահայտելու նոր անուններ:
Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են մայրաքաղաքային և մարզային ստեղծագործական միավորումներ և անհատ ստեղծագործողներ` ավելի քան 130 մասնակից: Ստեղծագործությունների ցուցադրություններից հետո մասնագիտական հանձնախումբը կորոշի մրցանակակիրներին, և լավագույնը ճանաչված ստեղծագործությունները կցուցադրվեն նաև մարզերում:
Երևանյան ցուցադրությունները կկայանան նշված ժամկետներում և վայրերում`
Թատերական արվեստ – ներկայացումները կցուցադրվեն մայիսի 13-19 ԵԹԿՊԻ-ի Ուսումնական թատրոնում (ք. Երևան, Ամիրյան 26) և Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (ք. Երևան, Սայաթ-Նովա 4):
Կինոարվեստ – ֆիլմերը կցուցադրվեն մայիսի 15 և 16-ին` ժամը 20:30, «Նարեկացի» արվեստի միությունում (ք. Երևան, Վարդանանց 16/1)
Կերպարվեստ – ստեղծագործությունները կցուցադրվեն մայիսի 15, 17-ին, ժամը 14:00-19:00 (Մարտիրոս Սարյանի անվան պուրակում):
Բոլոր ցուցադրությունների դեպքում դահլիճների մուտքն անվճար է: Փառատոնի նախագահը Էրիկ Բարսեղյանն է, իսկ գեղարվեստական խորհրդատուն` Արմեն Մազմանյանը: